Միջոցառումների կազմակերպիչ

Добавить в избранное
Контакты 044540002
Автор

Описание

MBG Hospitality restaurants
«Ծիրանի այգի» ռեստորանի դինամիկ թիմը փնտրում է միջոցառումների կազմակերպիչ։

Աշխատանքային պարտականությունները`
● Հյուրերի հետ նախնական հանդիպումների կազմակերպում, քննարկում, այնուհետև հյուրերի քանակի, անհրաժեշտ սրահի և օրվա ամրագրում,
● Նախնական ճաշացանկի կազմում` առաջնորդվելով հաճախորդների պահանջներով,
● Անհրաժեշտության դեպքում ներկայություն խմբերի միջոցառումներին, հետևում և աջակցություն,
● Միջոցառումների շրջանակներում սցենարների, կազմակերպչական հարցերի և օբյեկտների ձևավորում,
● Անհրաժեշտ տեխնիկական ապահովման կազմակերպում,
● Միջոցառումների շրջանակներում ֆոտո և դիզայն բաժինների աշխատանքների համակարգում,
● Միջոցառումների բյուջեի կազմում և ծախսերի օպտիմալացում,
● Միջոցառումների իրականացմանն անհրաժեշտ ծառայություններ մատուցող կազմակերպությունների բազայի ստեղծում,
● Ռեկվիզիտների և պրոմո-նյութերի բազայի ստեղծում,
● Միջոցառումների հաշվետվությունների ամենամսյա ներկայացում և բազավորում,
● Միջոցառումների ֆոտո/վիդեո բազայի ստեղծում,
● Նպաստում ռեստորանի վաճառքների առաջխաղացմանը,
● Ռեստորանի զանգերի կենտրոնի վերահսկողություն,
● Ակտիվ ներգրավվածություն ռեստորանում իրականացվող աշխատանքներին,
● Աշխատանքի համար հատկացված միջոցների նյութական պատասխանատվություն:


Հիմնական պահանջները՝
● Կրթություն կառավարման կամ մարքեթինգի բնագավառում,
● Կառավարման և կազմակերպչական հմտություններ,
● Վաճառքի, հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
● Պատասխանատվության զգացում դեպի իր կատարած աշխատանքը,
● Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
● Գերազանց հաղորդակցման հմտություններ,
● Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
● Համակարգչային գիտելիքներ MS Office (Word, Excel), Google package,
● Աշխատանքային փորձը կդիտվի առավելություն:

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրական տվյալները (CV) [email protected] հասցեին` թեմա 'Subject' դաշտում անպայման նշելով պաշտոնի անվանումը /Միջոցառումների կազմակերպիչ/:

Дополнительная информация

Тип работы: Մշտական

Информация объявления

ID объявления: 2409
Кол-во показов: 354
Добавлено: 2019-07-14 01:26:42
Изменено: 2019-07-14 15:36:44
Истекает: никогда не истекает