ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Որոնման կայքը ստեղծված է տվյալ տիրույթում մարդկանց կենցաղն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Առաջարկել կամ փնտրել. այս երկու գործողությունների ավելի արագ ու արդյունավետ իրականացումն ապահովելու համար կայքում կան բոլոր նախադրյալները։ Կայքի բոլոր ծառայություններն անվճար են օգտատերերի համար, նույնիսկ այնպիսիք, ինչպիսիք են, օրինակ, հայտարարություններն ընդգծելու նպատակով դրանք թոփ դարձնելը։

 

ԿԱՅՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչու՞ օգտվել այս կայքից։ Երբեմն անհրաժեշտություն կամ պարզապես ցանկություն է առաջանում առաջարկը կամ պահանջարկը ներկայացնելիս դրանք ընդգծել՝ նույն դասակարգման մեջ առանձնացնել՝ դարձնելով առավել տեսանելի. այս պարագայում խոսքը թոփ հայտարարությունների մասին է։ Եթե ընդունված է այն կիրառելու համար վճարելը, մենք դա մատուցում ենք այլընտրանքային ու հետաքրքրաշարժ միջոցներով՝ առանց գումար ծախսելու։

Որունման հզոր համակարգը օգնում է հայտարարություն տեղադրողին կամ որոնողին չխճճվել օտարալեզու բառերի կամ բառակապակցությունների մեջ։ Շատ հայտնի ընկերություններ, որոնք մշտապես ներկայանում են գրագետ գովազդով, որոնողական կայքերում նույնպես բախվում են այս խնդրի հետ։ Օրինակ՝ բրենդային կահույքի խանութ սրահի գրագետ շարադրված հայտարարությունում կարելի է հանդիպել կահույք, մեբել, мебель, furniture բառեր կամ որոշ նշաններ, որոնցով, հնարավոր է, մեծանում է հավանականությունը որոնման արդյունքում հայտնաբերվելու, քանի որ սովորաբար հենց օտարալեզու բառերով էլ փնտրվում է տվյալ ապրանքը։ Այս ձևով հայտարարություն կազմելն իրոք կարող է լինել օգտակար, բայց անժխտելի է, որ այս կերպ աղավաղվում է հայտարարության տեքստը։ Մեր կայքում երկկողմանիորեն լուծված է այս խնդիրը. որոնե՛ք այնպես, ինչպես նպատակահարմար եք գտնում և հայտարարությունները կազմե՛ք այնպես, ինչպես համապատասխան է Ձեր իմիջին։

 

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կայքի օգտատերերի միջև անմիջական կապն ապահովել՝ ստեղծելով հուսալի դաշտ ինչպես խոշոր, այնպես էլ մանր գործարքների համար։

 

"ԼՄԼ" ՍՊԸ

ՀՎՀՀ։ 00211253

+374 95 45 15 18