Ցանկանու՞մ եք ինչ-որ բան վաճառել։ Ձեզ ենք առաջարկում միանգամայն նոր հարթակ հայկական շուկայում։ Պարզ և բազմաֆունկցիոնալ marka.am կայքում տեղադրե՛ք Ձեր ցանկացած հայտարարություն, և արձագանքները չեն ուշանա։ Մեր օգտատերերին սպասվում են անակնալներ և նվերներ, որոնց կծանոթացնենք առաջիկայում։ Հայտարարությունների անվճար տեղադրում, ցանկացած ապրանքի կամ ծառայության վերաբերյալ կարծիքների փոխանակման հնարավորություն։ Marka.am Խնայե՛ք Ձեր ժամանակը և արժևորե՛ք հարմարավետությունը։

Կայքի բոլոր ֆունկցիաներն անվճար են։ Մենք նույնպես հնարավորություն ենք տալիս առանձնացնել Ձեր հայտարարությունները՝ դարձնելով դրանք ավելի տեսանելի։ Դուք ստիպված չեք վճարել, որպեսզի հայտարարությունը տեղ գտնի կայքի վերևի հատվածում (թոփ հայտարարություններ)։ Իսկ ինչպե՞ս օգտվել վերոնշյալից.

Օգտվելով marka.am կայքից՝ դուք ստանում եք միավորներ, որոնք կախված կլինեն Ձեր տեղադրած հայտարարությունների դիտելիությունից, դրանց վերաբերյալ գրառված դրական մեկնաբանություններից և այլն։ Հենց այդ միավորներն էլ Ձեզ հնարավորություն կտան հայտարարությունները դարձնել թոփ։

Կայքը թույլ է տալիս օգտատերերին փոխանակվել կարծիքներով ցանկացած ապրանքատեսակի կամ ծառայության վերաբերյալ։

Դրանով ձևավորվում է հայտարարություն տեղադրողի վարկանիշը։ Վերջինիս առաջարկից արդեն իսկ օգտված այցելուները կարող են գնահատել այն, իսկ այդ մեկնաբանությունները տեսանելի կլինեն բոլորի համար։

Կայքը չունի որևէ սահմանափակում հայտարարություններ տեղադրողների համար։

Յուրաքանչյուր հայտարարությանը կից կարելի է ներկայացնել առավելագույնը 15 լուսանկար և 1 տեսահոլովակ Youtube կամ Vimeo կայքերից։

Կայքում տեղ գտած հայտարարությունները պարբերաբար ցուցադրվում են ֆեյսբուքյան էջում, որոշներն էլ՝ գովազդվում։