add5

Տեղադրել հայտարարություն

 

Մրցույթ MARKA.AM-ից. Մրցանակ՝ Xiaօmi Redmi 7A սմարթֆոն

Marka.am կայքի կողմից ամեն ամիս անցկացվող մրցույթի հերթական խաղարկության մեկնարկն արդեն տրված է։
Հիշեցնենք, որ գլխավոր մրցանակը XIAOMI REDMI 7A սմարթֆոնն է։
Սկսում ենք տեղադրել մեր հայտարարությունները marka.am կայքում և մինչև նոյեմբերի 1-ը հետևում դիտումների քանակին։
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 22։00-ին, առավելագույն դիտումներ հավաքած հայտարարությունը տեղադրած օգտատերը կճանաչվի հաղթող և կարժանանա գլխավոր մրցանակին։
Տեղեկացնում ենք, որ բոլոր հայտարարությունները ստուգվում են մոդերատորների կողմից, և գոյություն չունեցող, անիրական հայտարարությունները հեռացվում են։
Կայքում արդեն գործում է այն համակարգը, որի շնորհիվ օգտատերերը կարող են տեսնել իրենց և մյուսների թե՛ կրկնվող, թե՛ իրական դիտումները։
Այս ամենն արվել է մրցույթը հնարավորինս թափանցիկ դարձնելու նպատակով։

Պարտադիր կանոններ՝
1. Տեղադրել հայտարարություն marka.am կայքում։
2. Կայքում տեղադրած հայտարարության հղումը տեղադրել մեկնաբանությունում։
3.Հավանել marka.am ֆեյսբուքյան էջը։
4. Կիսվել այս հրապարակումով։

Եթե marka.am կայքում ունեք մեկից ավելի հայտարարություններ, ապա հարկավոր է ընտրել դրանցից միայն մեկը և վերջինիս հղումը տեղադրել մեկնաբանությունում։
Այսուհետ մեր մրցույթներում մրցանակային են լինելու նաև 2-րդ և 3-րդ տեղերը։
Բոլորին մաղթում ենք հաջողություն։

 

Ծանուցում. հայտարարության ամենաստորին հատվածում պատկերված գրաֆիկում կապույտ գույնը նշանակում է բացառիկ դիտումներ, իսկ դեղինը՝ կրկնվող։

Արդյունքները ամփոփելիս հաշվի են առնվում միայն բացառիկ դիտումները։

 

gift.jpg