Ինչպես պատրաստել սուրճ, որպեսզի նրա մեջ պահպանվեն բոլոր օգտակար հատկությունները

​Ինչպես սուրճ պատրաստել, որ այն օգտակար լինի օրգանիզմի համար։ Այդ մասին գրում է "Emancipe" հրատարակությունը։

Սուրճը աշխարհի ամենատարածված ըմպելիքներից մեկն է։ Եվ որքա՞ն այն պատրաստելու եղանակներ կան․ դարչինով և նարինջով, շոկոլադով և պաղպաղակով, կապուչինո, մոկկաչինո, ֆրապպե և գլյասե։ Բայց այսօր կխոսենք այն մասին, թե ինչպիսի սուրճ է անհրաժեշտ խմել, որպեսզի այն լինի ոչ միայն համեղ, այլև օգտակար։

Օգու՞տ թե վնաս

Այս ըմպելիքի շուրջ ծատ են լինում վեճեր։ Հակառակ առողջ սննդի կողմնակիցների քննադատությանը՝ օրգանիզմի համար սուրճի օգտակարությունը ապացուցված է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճի կանոնավոր օգտագործումը ոչ միայն իջեցնում է լիստերինի մակարդակը, այլև օգտակար է քղցկեղի պրոֆիլակտիկայի համար։ Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։

Բանն այն է, որ օրգանիզմում կոֆեինի մարսման համար պատասղանատու է CYP1A2 գենը։ Այն վերահսկում է նույնանուն էնզիմի առկայությունը, որը օգնում է կոֆեինի վերափողմանը։ Այդ պատճառով այդ գենի երջանիկ կրողները սուրճից միայն օգուտ են ստանում։ Բայց մեր մեջ կան այնպիսիները, որոնք չունեն այդ գենը։ Որպես կանոն դրանք դանդաղեցված մետաբոլիզմով  մարդիկ են։ Այդպիսի մարդկանց համար սուրճը հաճելի ըմպելիք չէ․ արագացված սրտախփոց, ուժերի արագ կուտակում՝ անմիջապես հաջորդող հոգնածության զգացողությամբ, անհանգիստ քուն և այլն։

Ուրախացնում է այն, որ երկրի վրա երջանիկներն ավելի շատ են։ Վերջին տվյալներով՝ բնակչության մոտավորապես 55%-ը ունի այդ գենը, և կոֆեինի ազդեցությունը օրգանիզմի վրա գերազանց արդյունք է տալիս։

Սուրճի Պատրաստման մասին

Եթե ցանկանում եք ոչ միայն համեղ, այլև օգտակար սուրճ պատրաստել, ուշադրություն դարձրեք երկու հարցի վրա․ 

1․ Ինչպիսի՞ նյութերի հետ է շփվելու սուրճը պատրաստման ընթացքում։

2․ Որքա՞ն է ջերմաստիճանը ըմպելիքի պատրաստման ընթացքում։

Պատրաստման ընթացքում սուրճի վրա ոչ մի ազդեցություն չեն թողնում միայն ապակին և չժանգոտվող պողպատը։ Մնացած նյութերը հեշտությամբ ռեակցիայի մեջ են մտնում այն բազմաթիվ յուղերի հետ, որոնք սուրճի հատիկներից առանձնանում են եփման ընթացքում։ 

Դիտերպենները և պոլիֆենոլները այն օգտակար նյութերն են․ որոնք լավ են ազդում օրգանիզմի վրա։ Դիտերպենների շնորհիվ սուրճն ունենում է հագեցնող դառը համ։ Դիտերպենները օգտակար են քաղցկեղի պրոֆիլակտիկայի համար։ Պոլիֆենոլները օրգանիզմից հանում են ազատ ռադիկալները։ Պոլիֆենոլները ունեն հակաօսիդանտային հատկություններ։ Ամբողջ բարդությունը այն է, որ շատ բարձր ջերմաստիճանի դեպքում պոլիֆենոլները քայքայվում են, իսկ դիտերպենները ֆիլտրացիայի ժամանակ մնում են սուրճի մրուրի մեջ։ Այդ պատճառով սուրճ պատրաստող ավտոմատները օգուտ չեն տալիս։ Կա նաև այլ վտանգ․ Ավտոմատ սրճեփների մեջ արագ առաջանում են սունկ և բորբոս, որոնք պատրաստման ընթացքում ընկնում են սուրճի մեջ։

Xiaomi-ն ունի ներդրված սենսորային էկրանով ատամի խո...
Hyperloop ուղևորման կապսուլը արագության նոր ռեկորդ...
 

Մեկնաբանություններ

Առայժմ մեկնաբանություններ չկան: Թող քո մեկնաբանությունը այս նորության մասին
Guest
Երեքշաբթի, 12 Նոյեմբեր 2019