Փորձը բացատրել է, թե ինչու՞ են սկյուռիկները լսում թռչուններին

Հայտնի է, որ թռչունները արձակում են յուրահատուկ ձայներ, որ հաղորդեն վտանգ չլինելու մասին կամ հայտնելու համար իրենց գտնվելու տեղը։ Գիտնականները ենթադրել են, որ թռչունների երգը կարող է օգտակար ազդանշան լինել մյուս կենդանիների համար։ Այդ հիպոթեզը ապացուցելու համար ուսումնասիրողները հետևել են 54 վայրի սկյուռիկների վարքը այգիներում և Օհայո նահանգի բնակելի շրջաններում։ Վտանգը ձևավորվում էր կարմիր պոչով ճուղակի ձայնի ճիչի ձայնագրումից հետո։ Ճուղակը սկյուռիկների և մանր թռչունների թշնամին է։ Գիշատիչի ճիչից հետո գիտնականները վերարտադրել են թռչունների երգը, շրջապատող ձայների ձայնագրությունը ,որի մեջ չկար թռչունների ձայն։ Յուրաքնչյուր թռչնի վարքին հետևելուն տրամադրել էին երեք րոպե։ Պարզվել էր, որ գիշատիչի ճիչից հետո բոլոր սկյուռները ցուցաբերել էին զգուշավոր վարք․ անշարժացել էին կամ թաքնվելու տեղ փնտրել։ Այն սկյուռները, որոնք հետո լսել էին թռչունների երգը, արագ վերադարձել էին իրենց սովորական վարքին՝ ի տարբերություն այն սկյուռների, որոնք չէին լսել թռչունների ձայնը։ Սա խոսում է այն մասին, որ սկյուռները կարող են օգտվել պատահական ձայներից, որոնք արձակում են թռչունների շատ տեսակներ։ Այդ ձայները նրանց համար անվտանգության ինդիկատորի դեր են կատարում։ Այդ ձայները նրանց օգնում են զգուշավոր վիճակից անցնելու սովորական վարքի՝ հասկանալով, որ վտանգն անցել է։ Ուսումնասիրողները նշում են, որ որոշ հանգամանքներում անվտանգության մասին ազդանշանները նույնքնա կարևոր կարող են լինել, որքան վտանգի ազդանշանները։


Հնեաբանները պարզել են, թե ինչի համար են տիրանոզավր...
Օգտակար ծառայություն վաճառքով զբաղվողների համար
 

Մեկնաբանություններ

Առայժմ մեկնաբանություններ չկան: Թող քո մեկնաբանությունը այս նորության մասին
Guest
Կիրակի, 15 Դեկտեմբեր 2019