Հնեաբանները պարզել են, թե ինչի համար են տիրանոզավրի գլխի "ավելորդ" անցքերը

Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ տիրանոզավրի գանգի վերին հատվածի երկու անսովոր անցքերը հավանաբար օգնել են կարգավորելու ներգանգային ջերմաստիճանը։ Առաջ կարծում էին, որ տիրանոզավրի գանգի լրացուցիչ ամցքերը պարունակել են մկաններ, որոնք օգնել են աշխատեցնել հզոր ծնոտը։ նման ճեղքվածքներ (ֆենեստրներ) կարելի է գտնել դիապսիդ կարգի կենդանիների գանգերում։ Այդ դասին պատկանում են ոչ միայն կոկորդիլոսները, այլև թռչունները, մողեսները և գատտերիաները։ Ընդունում են, որ ճեղքվածքները առաջացել են մոտ 300միլիոն տարի առաջ։ Ճեղքվածքներ հանդիպում են ոչ բոլոր դինոզավրերի գանգերում։ Բայց դրանք կարելի է գտնել տիրանոզավրերի մոտ։ Պարզելու համար, թե ինչ նպատակի են ծառայել այդ ճեղքվածքները, խումբը ուսումնասիրել է դիասպիդների գանգերը, որպեսզի որոշի, թե որ կենդանիների գանգերի ճեղքերն են ավելի շատ նման տիրանոզավրի գանգի ճեղքերին։ Ամենաշատ նմանություն գտել են կոկորդիլոսների մոտ։ Այդ պատճառով մասնագետները սկսել են ուսումնասիրել կենդանաբանական այգու կոկորդիլոսներին։ Քանի որ ալիգատորները սառնարյուն են, նրանց մարմնի ջերմաստիճանը կախված է շրջակա ջերմաստիճանից։ Այդ նշանակում է, որ նրանց ջերմակարգավորման ընթացքը տարբերվում է տաքարյունների էնդոթերմիկ օրգանիզմների ընթացքից։ Ցրտին ալիգատորները աշխատում են տաքանալ և ջերմակարգավորման համակարգը ցույց էր տալիս սողունի գանգի ճեղքվածքում ջերմաստիճանի բարձրացում։ Տաք օրերին ճեղքվածքները ջերմաստիճանի փոփոխում չէին ցուցաբերում, կարծես թե նրանց "անջատել էին" սառեցման համար։ Սա համնկնում է նախկին տվյալների հետ և ապացուցում է, որ ալիգատորներն ունեն խաչաձև ցիրկուլյացիոն համակարգ (ներքին թերմոստատ)։ Ուսումնասիրությունը ենթադրում է, որ տիրանոզավրերը (նաև մյուս դինոզավրերը) օգտվել են ջերմակարգավորման հնարավորությունից, իսկ դա նշանակում է, որ նրանց անատոմիան և ֆիզիոլոգիան պետք է վերանայել։ 

Հնեաբանները հայտնաբերել են "Եգիպտական Ատլանդիդայու...
Փորձը բացատրել է, թե ինչու՞ են սկյուռիկները լսում ...

Նմանատիպ նորություններ

 

Մեկնաբանություններ

Առայժմ մեկնաբանություններ չկան: Թող քո մեկնաբանությունը այս նորության մասին
Guest
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր 2019