Որքան է վաստակում աշխարհի ամենահարուստ մարդը

1c85fa80-142d-11e9-a063-d74840d30907

Ըստ Global Wealth Report-ի տեղեկատվության՝ ներկայումս աշխարհում կան 42 միլիոն միլիոնատեր, ընդ որում 2,3 միլիոնը ավելացել է միայն 2018 թվին։ Նորաթուխ միլիոնատերերի ճնշող մեծամասնության կարողությունը գնահատվում է մեկից մինչև հինգ միլիոն դոլար, այն դեպքում, երբ գերհարուստ մարդկանց թվում են հիսուն միլիոն կարողություն ունեցող միլիոնատերերը։ Պաշտոնական վիճակագրության համաջայն՝ այդպիսի միլիոնատերերի թվին դասվում են մոտ 150 հազար մարդ (ամբողջ աշխարհի մաշտաբով)։ 2019 թվին աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում հարստագույն մարդ համարվել է Amazon ընկերության հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը, որի հարստությունը տվյալ պահին գնահատվում է 150 միլիարդ դոլար։

Մոլորակի ամենահարուստ մարդը

Գրեթե 18 տարիների ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդ համարվում էր Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը, որի կարողությունը 2016թ․ գնահատվում էր 76,4 միլիարդ դոլար։ 2018 թվականին Գեյթսի կարողության ռեյտինգը անսպասելիորեն տեղափոխվեց երկրորդ տեղ՝ զիջելով Amazon ընկերությանը, որի հիմնադիրն է Ջեֆֆ Բեզոսը։

Ավարտելով Պրիստոնյան համալսարանը՝ համակարգչային գիտությունների աստիճանով՝ ապագա միլիարդատերը աշխատել է Ուոլլ-սթրիթում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ միջազգային առևտրի բնագավառում։ 1994թ․ Ջեֆֆ Պրեստոն Բեզոսը իր ավտոտնակում հիմնում է Amazon փոքրիկ ընկերությունը, որին վիճակված էր հետագայում դառնալ աշխարհի ամենախոշոր ընկերությունը՝ տարեկան 10 միլիարդ դոլար հասույթով։ Չնայած այն բանին, որ amazon-ը սկսել է գործել իբրև գրքերի օնլայն խանութ, նրա տեսականին աստիճանաբար ընդլայնվել է՝ ձեռք բերելով տարբեր արտադրանքների նորանոր տեսակներ։ 2019 թվին Amazon.com-ը իրենից ներկայացնում է հսկայական ինտերնետ հարթակ էլեկտրոնային առևտրի բնագավառու, որտեղ կարելի է ձեռք բերել ամեն կարգի ապրանքներ և ծառայություններ։

Բեզոսի մյուս շատ հետաքրքիր նախագիծը նրա կողմից հիմնադրված աէրոտիեզերական Blue Origin ընկերությունն է, որը զբաղվում է տիեզերական տուրիզմի զարգացումով հենց իր հիմնադրի ռանչոյի տարածքում։ Չնայած այդ զվարճալի փաստին՝ 2019թ․ մայիսին հենց Blue Origin-ը հայտնվեց NASA-ի կողմից հավանության արժանացած ցուցակի մեջ՝ կապված լուսնի վրա վայրեջք կատարելու համար անհրաժեշտ տիեզերական սարքերի պատրաստման բնագավառում։

Ջեֆֆ Բեզոսի Blue Origin աէրոտիեզերական ընկերության շենքը։

Բեզոսի երրորդ մաշտաբային ինվեստիցիան դարձավ նշանավոր ամերիկյան հրատարակչական The Washington Post տունը, նույնանուն լրագիրը, որը արժանացել է 47 Պուլիտցերյան մրցանակի։ Ինչևէ, թվումէ, որ Ջեֆֆ Բեզոսը իսկապես ներդրումների վարպետ է։ Իր ֆանտաստիկ մտահաղացումներով հայտնի միլիարդատերը ջանասիրաբար շարժվում է առաջ՝ դեպի իր մանկության նվիրական երազանքի կատարումը՝ կառուցել առաջին տիեզերական բազաները, որոնք հասու կլինեն բազմաթիվ մարդկանց։ Հայտնի է, որ Բեզոսը մտածում է նաև հատուկ էլեկտրամագնիսական թնդանոթի ստեղծման մասին, որը կծառայի երկիր մոլորակի ուղեծրի վրա բեռների արագ փոխադրմանը։

Չինաստանոմ տեղի ունեցավ նոր "Honda" ավտոմեքենայի ց...
 

Մեկնաբանություններ

Առայժմ մեկնաբանություններ չկան: Թող քո մեկնաբանությունը այս նորության մասին
Guest
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր 2019