Մի քարի պատմություն․ Ֆարնեզե երկնագույն ադամանդը՝ 300-ամյա քարը, որը նախկինում պատկանում էր իսպանական թագավորական ընտանիքին, այժմ զարդարում է Bvlgari Cinemagia-ի հավաքածուն

940x528_0_e76051ebb05e78e7637bf1040807f6951140x640_0xac120003_14578361611566306154

1715թ․ Կուբայից Սևիլիա դուրս եկան 12 նավ՝ բեռնված ոսկով, մարգարիտով, ադամանդներով և զմրուխտներով․ հենց այդպես էր Ֆիլիպ V-ը նախատեսել հարսանեկան նվերը իր հարսնացու Իզաբելի համար։ Դժբախտաբար, Իսպանիայի ապագա թագուհին չկարողացավ տեսնել այդ բոլոր նվերները։ Նշանակված վայրին հասավ միայն մեկ նավ, որում բարեբախտաբար գտնվում էր ամենաթանկագին նվերը՝ 6.16 կարատ քաշով երկնագույն ադամանդը։

Ավելի քան 250 տարի բացառիկ քարը մնացել էր ընտանիքում՝ տարբեր ժամանակներում զարդարելով փողկապը կամ ադամանդյա թագը։ Անցյալ տարի ադամանդը վաճառվել է Պարմյան բուրբոնների կողմից Ժնևի աճուրդում 6.7 միլիոն դոլարով և ընկել է Bvlgari վարպետների ձեռքը։ Դրանից հետո սկսվել է երկար և տքնաջան աշխատանք ոսկերիչների կողմից։ Գործընթացը տևել է ավելի քան 10 տարի։ Արդյունքում քարը կորցրել է ընդամենը 0.13 կարատ կշիռ, այնպես որ ադամանդի քաշը՝ 6.03 կարատ մնում է շատ տպավորիչ։ Քարի վրա չեն հայտնվել նոր բծեր, դրա փոխարեն հայտնվել են մանուշակագույն երանգներ, որոնց շնորհիվ այն այժմ դասում են <II B> տեսակին , որը ադամանդի բացառիկ կարգ է։ Այդ կարգի մեջ մտնում են ընդամենը ձեռք բերված ալմաստների 0.5%-ը․ 2019 թվից զարմանահրաշ քարը՝ ավելի քան 300 տարվա պատմություն ունեցող, դարձել է Bvlgari Cinemagia-ի հավաքածուի մի մասը։

Որքան է վաստակում աշխարհի ամենահարուստ մարդը
 

Մեկնաբանություններ

Առայժմ մեկնաբանություններ չկան: Թող քո մեկնաբանությունը այս նորության մասին
Guest
Ուրբաթ, 15 Նոյեմբեր 2019