Չինաստանոմ տեղի ունեցավ նոր "Honda" ավտոմեքենայի ցուցադրությունը

Չինաստանում նոր մակնիշի "Honda"-ի անունը արտասանվում է "խաո ին": Գրվում է այսպես 皓 影; Առաջին հիերոգլիֆը նշանակում է ծագող արև, երկրորդը՝ ստվեր կամ "լույսից բերված խորհրդավոր հակադրություն"։ Պատահական չէ, որ մոդելի ցուցադրությունը կատարվել է արևածագին։ Մեքենայի անգլերեն անվանումն է "Breeze", այսինքն՝ քամու նոր ուղղություն։

Մեքենան իրենից ներկայացնում է Honda CR-V-ի տարատեսակը, իմիջիայլոց, վերջին SVV-ն վաճառվում է նաև Չինաստանում։ Սակայն ստորերկնյա շուկայի համար նմանակ մակնիշների գոյությունը սովորական պրակտիկա է։ Բանն այն է, որ արտասահմանյան բրենդը կարող է ունենալ մի քանի համատեղ ձեռնարկություններ՝ տարբեր տեղական ընկերություններով։ Օրինակ նույն այդ "Honda"-ն Կորեայում ունի նմանակներ XR-V և Vezel, Avancier և UR-V, մոդելների միջև եղած տարբերությունը մեքենայի տեսքի և ներսի ձևավորման մեջ է։ "Իսկական" CR-V, XR-V և UR-V արտադրության համար պատասխանատու են Dongfeng և Honda-ն, այն դեպքում, երբ Breeze-ն կմտնի կոնվեյեր GAC և Honda, որը արտադրում է նույնպես Vezel և Avancier։ Համաշխարհային CR-V-ից նոր Honda-ն տարբերվում է առաջնամասի և հետնամասի ձևաորմամբ։ Breeze-ն ստացել է այլ ռադիատորային վանդակ, բամպերներ, լապտերներ և լուսարձակներ, բացի այդ նա ունի ուրիշ ուղեբեռային դռնակ։ Իմիջիայլոց, հետևամասից հանել են լուսարձակների վերին բաժանմունքները։ Դրանց փոխարեն փականներ են։ Ստանդարտային Breeze-ի հետ միաժամանակ ներկայացված են Black Edition հատուկ տարբերակը ։

GAC-Honda-ի մոդելը ավելի խոշոր է սկզբնական մեքենայից․ երկարությունը 4634մմ է նախկինի 4585մմ-ի փոխարեն։ Անվային հենարանը 2660մմ է առաջնաշարժահաղորդային տարբերակում այդ ցուցիչը հավասար է 2661մմ։ Մեքենայի սալոնը դեռ բացահայտված չէ․ ներկայացման ժամանակ մեքենայի ապակիները մգեցված էին և դռները՝ փակ։ Բացառված չէ, Breeze-ն կառաջարկեն յոթտեղանի տարբերակով, այն դեպքում, երբ Չինաստանում CR-V-ն միայն հինգտեղանի է (ուրիշ երկրներում CR-V-ն ունի եռաշարք տարբերակ)։

Նորույթի համար նախատեսված են լուսադիոդային օպտիկա, 19 դյույմանոց սկավառակներ, հինգերորդ դռան համար ոչ կոնտակտային համակարգ, անհաղորդալար լիցքավորում, մուլտիմեդիայի համակարգ՝ ձայնային կառավարմամբ, օնլայն վճարման հնարավորություն։ Իհարկե Breeze-ն ունի անվտանգության համակարգ Honda Sensing (հարմարեցված հսկում, ավտոմատ արգելակման համակարգ)։


Որքան է վաստակում աշխարհի ամենահարուստ մարդը
Toyota Century կաբրիոլետը կծառայի Ճապոնիայի նոր մի...

Նմանատիպ նորություններ

 

Մեկնաբանություններ

Առայժմ մեկնաբանություններ չկան: Թող քո մեկնաբանությունը այս նորության մասին
Guest
Կիրակի, 15 Դեկտեմբեր 2019