Hyperloop ուղևորման կապսուլը արագության նոր ռեկորդ է սահմանել

​2013 թ․ -ին Tesla և SpaceX ընկերությունների տնօրեն Իլոն Մասքը արտահայտեց հերթական համարձակ միտքը։ Նա այրվում էր քաղաքների տակով վակում խողովակներ անցկացնելու ցանկությունից։ Վակումի խողովակների միջով ավելի քան 1000կմ/ժ արագությամբ կտեղափոխվեն ուղևորներով լի կապսուլներ։ Առաջին երթուղիներից մեկը պլանավորված է անցկացնել Վաշինգտոնի և Նյու-Յորքի միջև։ Բայց մինչ այդ կարևոր է ստեղծել ուղևորային կապսուլա, որը կարող է զարգացնել մեծ արագություններ և մարդկանց ապահովել լիակատար անվտանգություն։ Կապսուլների նախագծմամբ զբաղվում են տարբեր ինստիտուտների ուսանողներ, նրանց մեջ հատկապես առանձնանում է Գերմանիայի թիմը, վերջերս նրանց ապարատը հասել է ժամում 463 կմ/ժ արագության։ Ռեկորդ է սահմավնել Hyperloop Pod Competition չորրորդ միջոցառման ժամանակ։ Այդ միջոցառման կազմակերպիչը Իլոն Մասքն է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին՝ ցուցադրելու իրենց կողմից ստեղծած կապսուլները։ Առաջին տեղ գրավելու համար ապարատը պետք է արագ անցնի 1,6 կիլոմետրանոց խողովակով և անվտանգ կանգնի։


Hyperloop-ի նոր ռեկորդը

2019թ․ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 21 թիմ, բայց մասնակցել թույլատրեցին միայն չորս կապսուլ։ Դրանք էին Delft Hyperloop (Նիդերլանդներ), EPHL Hyperloop (Շվեցարիա), Swissloop (Շվեցարիա) և TUM Hyperloop (Գերմանիա)։ Վերջին կապսուլան, իմիջիայլոց, նախկինում կոչվում էր WARR Hyperloop և հաղթել էր բոլոր նախորդ մրցույթներում։ Նրա արագության ռեկորդը 2018թ․-ին 457կմ/ժ էր։

Գերմանիայի ուսանողները իրենց ցուցադրեցին լավագույն ձևով այս տարի։ Նրանք գերազանցեցին իրենց սահմանծ ռեկորդը TUM Hyperloop-ի կապսուլայի արագությունը հասցնելով ժամում 463կմ/ժ։ Ափսոս որ փորձը անցավ ոչ այնքան հարթ, ինչպես ցանկանում էին, տեսահոլովակով կարելի է տեսնել, որ արագության ռեկորդային արդյունքին հասնելիս ապարատի շուրջ հայտնվում են կայծեր և թռչում են փոքրիկ դետալներ։ Ավելի ճիշտ դա տեղի էր ունեցել խողովակի պատերի վնասվածքից և ոչ թե կապսուլի։

Երկրորդ տեղում հայտնվեց Swissloop կապսուլան, որը ստեղծվել էր Շվեցարիայում՝ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցում։ Կապսուլան ունեցել էր 252կմ/ժ արագություն։ Երրորդ տեղում էր EPHL Hyperloop կապսուլան, որ ստեղծվել էր Շվեցաչրիայի ուսանողների կողմից և ունեցել էր 238կմ/ժ արագություն։ Delft Hyperloop ապարատը ստեղծված Նիդերլանդներում, չէր կարողացել ավարտել մրցույթը, որովհետև 200 մետր հեռավորության վրա կորցրել էր թիմի հետ կապը և ինքնուրույն արգելակել էր։


Ստորգետնյա փոխադրամիջոց

Ավարտելով մրցույթը, թիմերը սկսեցին կատարելագործել իրենց կապսուլները։ Ներկա պահին ուղևորներին տեղափոխելու լավագույն տարբերակը, իհարկե, TUM Hyperloop-ն է, բայց այն դեռ աճելու տեղ ունի։ Առաջինը Գերմանիայի ուսանողները պետք է հասնեն 1000կմ/ժ արագության։ Երկրորդ, նրանք պետք է աշխատեն կապսուլայի անվտանգության ուղղությամբ, չէ՞ որ ոչ ոք չի ցանկանում , որ արագ ընթացքի ժամանակ կապսուլը քանդվի, և քանդվի թունելը, որով նա ընթանում է։

Ինչպես պատրաստել սուրճ, որպեսզի նրա մեջ պահպանվեն ...
Իլոն Մասկը պատմեց, թե որքան կարժենա Մարսի վրա քաղա...
 

Մեկնաբանություններ

Առայժմ մեկնաբանություններ չկան: Թող քո մեկնաբանությունը այս նորության մասին
Guest
Երեքշաբթի, 12 Նոյեմբեր 2019