Sony RX100 VII Պրեմիում դասի կոմպակտ ֆոտոխցիկ

Sony RX100 VII

Sony- ն շուտով  կթողարկի Cyber-shot DSC-RX100 VII կոմպակտ ֆոտոխցիկը։ Սա RX100 դասի առաջին մոդելն է, որը օժտվված կլինի արտաքին 3,5մմ միակցիչով բարձրախոս միացնելու հատկությամբ։ Բացի այդ ֆոտոխցիկը օժտված է իրական ժամանակում օբյեկտին հետևելու ֆունկցիայով։

Ֆոտոխցիկը հագեցված է 1 դյույմ չափսի 20 մեգապիկսելանոց մատրիցայով և 8,3 անգամ օպտիկական խոշորացումով (24-200mm f/2.8-4.5) օբյեկտիվով։ Ավտոֆոկուսի համակարգը բաղկացած է 357 ֆազային և 425 կոնտրաստային կետերից։ Ֆոտոխցիկը ունի նաև պտտվող 3 դյույմանոց սենսորային էկրան, Wi-Fi և Bluetooth համակարգեր, USB 2 և HDMI: 

Սերիական անդադար նկարահանման արագությունը կազմում է 20 կադր վարկյանում, իսկ հատուկ Single Burst Shooting Drive Mode ռեժիմում սերիական նկարահանման արագությունը հասնում է 90 կադր վարկյանում։ Ֆոտոխցիկը տեսանկարահանում է 4K կետայնությամբ 30 կադր վարկյանում, կամ Full HD 120 կադր վարկյանում։

Մարտկոցը բավարարում է մինչև 260 կադր նկարահանման։

Sony Cyber-shot DSC-RX100 VII ֆոտողցիկը վաճառքի կհանվի օգօստօսին և գինը կկազմի $1200 Ամերիկյան դոլար։


Loewe-ն թողարկել է պայուսակ-բացիկներ
Ամերիկյան գիտնականները ներկայացրել են մոդուլային ռ...
 

Մեկնաբանություններ

Առայժմ մեկնաբանություններ չկան: Թող քո մեկնաբանությունը այս նորության մասին
Guest
Ուրբաթ, 15 Նոյեմբեր 2019