Vivo AR վիրտուալ ակնոցները

1561625223_vivo-ar-glass-002

"MWC Shanghai 2019" ցուցահանդեսում Vivo- ն ներկայացրեց 120 վտ հզորությամբ արագ լիցքավորման տեխնոլոգիան և iQOO սմարթֆոնը: Բացի դրանից, ցուցադրվեց Vivo AR վիրտուալ իրականության ակնոցները։

Vivo AR ակնոցները աշխատում են սմարթֆոնի օգնությամբ։ Շանհայում առաջին անգամ ներկայացվեց Vivo AR ակնոցների աշխատանքը iQOO խաղային սմարթֆոնի հետ: Ակնոցների երկու էկրանները ունեն 1280x720 կետայնություն և հագեցած են սենսորներով, որոնք հետևում են շարժմանը վեց առանցքներով։

Բացի այդ, Vivo AR ակնոցները հագեցած են երեք տեսախցիկներով, երկու խորության սենսորներով եւ մեկ RGB սենսորով, որոնք սմարթֆոնին միանում են USB-C ինտերֆեյսի միջոցով:

Vivo AR ակնոցները կարելի է օգտագործել խաղեր խաղալիս, կամ 3D ֆիլմեր դիտելիս․ Ակնոցների միջոցով կարելի է ստուգել նաև ձեր էլ․ փոստը։

Vivo AR ակնոցը գտնվում է փորձարկումների փուլում և դեռ հայտնի չի թողարկման ամսաթիվը և գինը։ 

Հաջող փորձ: Samsung- ն արդեն աշխատում է Smart Gala...
Google-ը ներկայացրել է նոր սմարթ ակնոցները
 

Մեկնաբանություններ

Առայժմ մեկնաբանություններ չկան: Թող քո մեկնաբանությունը այս նորության մասին
Guest
Ուրբաթ, 15 Նոյեմբեր 2019