Xiaomi-ն ունի ներդրված սենսորային էկրանով ատամի խոզանակ

​Նորույթը կարող է ատամներ մաքրելու գործընթացը վերածել հետաքրքրաշարժ զբաղմունքի, ինչը շատ դուր կգա երեխաներին։ Xiaomi-ն այս ապրանքի անմիջական արտադրողը չէ, բայց ընկերությունը փաստացիորեն աջակցում է Huami ֆիրմային, իսկ վերջինը իր հերթին ներդրում է կատարում Oclean ատամի խոզանակի արտադրության մեջ։ Ներքևում պատկերված նկարի ապրանքը հենց Ocean և Huami ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքն է։

Այդ ատամի խոզանակը տարբերվում է մյուս էլեկտրական ատամի խոզանակներից ներդրված սենսորային էկրանի առկայությամբ, իսկ ֆունկցիոնալությամբ, կարելի է ասել, այն խոզանակի և ֆիթնես թևնոցի (Mi Band 3) հիբրիդն է: Սարքը սինխրոնիզացվում է սմարթֆոնի հետ, որից հետո օգտագործողները ծրագրում կարող են տեղադրել ատամի մաքրման գրաֆիկը և համապատասխան հիշեցումները։ Խելացի ծրագիրը կարող է նույնիսկ գնահատել մաքրելու էֆեկտիվությունը և դուրս գրել միավորներ․ երեխաներին այդպիսի ծրագիրը կարող է հրապուրել ատամները մաքրելիս, իսկ ծնողները այլևս  անհրաժեշտություն չեն ունենա դիտողություն անելու ատամները չմաքրելու համար։ Կարելի է նաև ծրագրի միջոցով էկրանին ցույց տալ տարբեր նկարներ օրինակ, ավելի շատ տարածված թեմատիկա՝ գերհերոսների մասին։ 

Xiaomi MiJia Sonic Electric DDYS01SKS ատամի խոզանակը կարող եք գնել մեր կայքից այստեղ

Շատ շուտով կներկայացվի RedmiTV խելացի հեռուստացույ...
Ինչպես պատրաստել սուրճ, որպեսզի նրա մեջ պահպանվեն ...

Նմանատիպ նորություններ

 

Մեկնաբանություններ

Առայժմ մեկնաբանություններ չկան: Թող քո մեկնաբանությունը այս նորության մասին
Guest
Ուրբաթ, 20 Սեպտեմբեր 2019