Գրանցում

Գրանցվելու համար անհրաժեշտ է սեղմել կայքի վերևի մասում գտնվող պատկերակի user_copy64.pngվրա, այնուհետև լրացնել ընդամենը 3 դաշտ՝ Ձեր անունը, էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը. մուտք գործելու համար հարկավոր կլինի մուտքագրել գրանցվելիս նշված էլ փոստը և գաղտնաբառը։

Միավորներ

Marka.am կայքի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններն անվճար են՝ այդ թվում հայտարարություններն ավելի տեսանելի հատվածում տեղադրելը (Թոփ դարձնելը)։ Հետևաբար առաջանում է անհրաժեշտություն կիրառել միավորների համակարգ, որը թույլ է տալիս օգտատերերին օգտվել վերը նշված առավելությունից։
Առայժմ կայքում գործում են միավորներ վաստակելու հետևյալ եղանակները.

1.Միավորներ "հրավիրի՛ր ընկերոջդ" ֆունկցիայի միջոցով

2.Միավորներ վիկտորինայի միջոցով

3.Միավորներ՝ պարզապես տեղադրելով նոր հայտարարություն (5միավոր)։

20 միավոր հավաքած օգտատերերը կարող են իրենց հայտարարությունները դարձնել ԹՈՓ։

Վիկտորինա

Միավորներ վաստակելու տարբերակներից մեկը վիկտորինան է. յուրաքանչյուր օգտատեր ունի հնարավորություն հավաքելու միավորներ՝ օգտագործելով իր ինտելեկտը։ Միավորների քանակը կախված է տվյալ հարցի բարդության աստիճանից։

Հաղորդագրություններ

Հաղորդագրությունները օգտատերերի միջև կապի այլընտրանքային միջոցներ են։
Եթե չեք ցանկանում կապ հաստատել որևէ օգտատիրոջ հետ հեռախոսազանգով, նրան ուղարկե՛ք հաղորդագրություն՝ ուղղելով Ձեզ հետաքրքրող հարցերը վերջինիս կողմից առաջարկվող ապրանքի կամ ծառայության վերաբերյալ։
Հաղորդագրությունները կարող են Ձեր կողմից հեռացվել (առանց վերականգնելու հնարավորության) կամ ողարկվել արխիվ։

Սիրելի հայտարարություններ

Ձեր սիրելի հայտարարությունների մեջ կարող են տեղ գտնել այն հայտարարությունները, որոնց հետ կապված դժվարանում եք կողմնորոշվել, և չի բացառվում, որ հետագայում անդրադառնաք դրանց։
Ավելացնելով դրանք սիրելի հայտարարությունների շարքում՝ մշտապես կպահեք Ձեր տեսադաշտում։