Ամերիկյան գիտնականները ներկայացրել են մոդուլային ռոբոտներ, որոնք միավորվում և դառնում են մեկ ռոբոտ

Modular Robots

​Այս գաղափարը, որ փոքր ռոբոտները միավորվեն և դառնան մեկ մեծ ռոբոտ կարելի էր տեսնել ֆանտաստիկ ֆիլմերում, բայց ModLab նախագծի վրա աշխատող Պենսիլվանիայի համալսարանի գիտնականները ներկայացրեցին SMORES-EP կոչվող շատ փոքր շարժվող մոդուլներից բաղկացած ռոբոտի ստեղծման իրենց սեփական տարբերակը: Այս փոքրիկ ռոբոտի մոդուլները ամեն կողմից հագեցած են անիվներով, որոնք հնարավորություն են տալիս նրանց շարժվել ցանկացած ուղղությամբ։ Դրա շնորհիվ նրանք կապվում են միմյանց հետ՝ վերածելով վերջույթների մագնիսները ռադիոընդունիչների։ Յուրաքանչյուր մոդուլ հագեցած է չորս միացումներով, որի շնորհիվ յուրաքանչյուր երկու մոդուլ կարող են իրար միանալ 17 տարբեր կոնֆիգուրացիաներով։ Սա թույլ է տալիս ստեղծել մեկ ավելի մեծ և բարդ ռոբոտ: Ներկայումս կան որոշ բարդություններ վերափոխվելու մի տեսքի ռոբոտից դեպի այլ տեսքի ռոբոտ։ Այս մոդուլները կարող են վերանորոգել մեկը մյուսին, որը հնարավորություն կտա այս տիպի ռոբոտներին օգտագործել տիեզերքում, բնական աղետների ժամանակ կամ հաշմանդամություն ունեցող անձանց պրոտեզավորման համար։


Sony RX100 VII Պրեմիում դասի կոմպակտ ֆոտոխցիկ
Ծալովի Samsung Galaxy Fold սմարթֆոնը
 

Comments

No comments made yet. Be the first to submit a comment
Guest
16.12.2019