Հնեաբանները հայտնաբերել են "Եգիպտական Ատլանդիդայում" ավերված տաճարը

Հնեաբանները, որոնք ուսումնասիրում էին ջրասույզ եղած Հերակլիոն քաղաքը, հայտնաբերել են հնագույն հունական տաճար և գանձերով լի նավակներ։ Հնագույն ստորջրյա տաճարի ավերակները հայտնաբերվել են ջրասույզ եղած հնագույն Հերակլիոն քաղաքում, որը գտնվում էր Եգիպտոսում՝ Բանոբի մոտ՝ Նեղոսի արևմտյան ճյուղի գետաբերանում։ Քաղաքն անհետացել է ծովում մոտ 1200 տարի առաջ և անվանվել է "Եգիպտական Ատլանտիդա"։ Հնագետները, օգտագործելով բարդ մեխանիզմներ, հայտնաբերել են քաղաքի գլխավոր տաճարի մի մասը, որը ամբողջովին ավերվել էր։ Դայվերները, ուսումնասիրելով տաճարի փլատակները, հայտնաբերել են նաև մի քանի նավակներ բրոնզե մետաղադրամներով, և ոսկյա զարդեր։ Հնեաբանների խումբը գտնում է, որ գանձերը պատկանել են Պտոլեմեյյան դինաստիային՝ Բյուզանդական միապետության դարաշրջանում, որը սկիզբ է դրվել մ․թ․ա․ 330թ։

Ծովային հնեաբանների խումբը ուսումնասիրել է նաև սուզված նավերի մի մասը, որոնք նախապես գտնվել էին Հերակլիոնում։ Այստեղ նույնպես գտնվել են գանձեր, այդ թվում ամանեղեն, մետաղադրամներ և զարդեր։ Ուսումնասիրողները գտնում են, որ ավերածությունը կատարվել է մ․թ․ա․ 4-րդ դարում։ Հայտնի է,որ Հերակլիոնը եղել է Միջերկրական ծովը շրջապատող ամենահայտնի առևտրի կենտրոններից մեկը, մինչ նրա ջրասույզ լինելը այն տեղում, որ այժմ հայտնի է Աբու-Կիր անունով։ Ուսումնասիրողների խումբը մինչև այժմ չի պարզել, թե որն է եղել նավի կործանման պատճառը։ Բայց հիմնական ենթադրությունը այն է, որ անկայուն նստվածքները, որի վրա կառուցված է եղել քաղաքը, ավերվել են։ Դրան ավելացել է ծովի մակարդակի բարջրացումը, որն էլ պատճառ է դարձել քաղաքի ջրասույզ լինելուն։ 

Toyota Century կաբրիոլետը կծառայի Ճապոնիայի նոր մի...
Հնեաբանները պարզել են, թե ինչի համար են տիրանոզավր...

Related Posts

 

Comments

No comments made yet. Be the first to submit a comment
Guest
16.12.2019