Ծալովի Samsung Galaxy Fold սմարթֆոնը

Samsung Galaxy Fold

Ծալովի Samsung Galaxy Fold սմարթֆոնը դուրս կգա վաճառքի սեպտեմբերին։ Նախորդ տարվա վերջում Samsung ընկերությունը ներկայացրել էր իր առաջին ծալովի սմարթֆոնի նախատիպը, և այս տարվա սկզբից ոչ մեծ քանակի թողարկվեց կոմերցիոն սարքերը։ Սակայն առաջին նմուշները, որոնք ուղարկվել էին լրագրողներին փորձարկումների համար, մի քանի օրից շարքից դուրս եկան։ Դրա պատճառով Samsung ընկերությունը ամբողջությամբ հետաձգեց այդ մոդելների մեկնարկը։

Այժմ Samsung ընկերությունը պնդում է, որ իր մասնագետները կատարել են փոփոխություններ սմարթֆոնի կոնստրուկցիայի մեջ և շատ շուտ ժամանակ հետո այդ մոդելը կմտնի վաճառքի մեջ։ Ցանկացողները կկարողանան գնել Samsung Galaxy Fold մոդելը սեպտեմբերին, որի գինը կկազմի $1980 ամերիկյան դոլար։ Samsung ընկերությունը մեծ ջանքեր է գործադրել սմարթֆոնի էկրանի պաշտպանական շերտի բարելավման համար։ Ենթադրվում է, որ այս բոլոր փոփոխությունները կկանխեն սմարթֆոնի արագ շարքից դուրս գալը։


Ամերիկյան գիտնականները ներկայացրել են մոդուլային ռ...
Asus ROG Phone 2 Խաղակին Սմարթֆոն

Related Posts

 

Comments

No comments made yet. Be the first to submit a comment
Guest
16.12.2019