Sony RX100 VII Պրեմիում դասի կոմպակտ ֆոտոխցիկ
Sony- ն շուտով կթողարկի Cyber-shot DSC-RX100 VII կոմպակտ ֆոտոխցիկը։ Սա RX100 դասի առաջին մոդելն է, որը օժտվված կլինի արտաքին 3,5մմ միակցիչով բարձրախոս միացնելու հատկությամբ։ Բացի այդ ֆոտոխցիկը օժտված է իրական ժամանակում օբյեկտին հետևելու ֆունկցիայով։
Ֆոտոխցիկը հագեցված է 1 դյույմ չափսի 20 մեգապիկսելանոց մատրիցայով և 8,3 անգամ օպտիկական խոշորացումով (24-200mm f/2.8-4.5) օբյեկտիվով։ Ավտոֆոկուսի համակարգը բաղկացած է 357 ֆազային և 425 կոնտրաստային կետերից։ Ֆոտոխցիկը ունի նաև պտտվող 3 դյույմանոց սենսորային էկրան, Wi-Fi և Bluetooth համակարգեր, USB 2 և HDMI:
Սերիական անդադար նկարահանման արագությունը կազմում է 20 կադր վարկյանում, իսկ հատուկ Single Burst Shooting Drive Mode ռեժիմում սերիական նկարահանման արագությունը հասնում է 90 կադր վարկյանում։ Ֆոտոխցիկը տեսանկարահանում է 4K կետայնությամբ 30 կադր վարկյանում, կամ Full HD 120 կադր վարկյանում։
Մարտկոցը բավարարում է մինչև 260 կադր նկարահանման։
Sony Cyber-shot DSC-RX100 VII ֆոտողցիկը վաճառքի կհանվի օգօստօսին և գինը կկազմի $1200 Ամերիկյան դոլար։