Toyota Century կաբրիոլետը կծառայի Ճապոնիայի նոր միապետին

Այն կհասցնի Նարուխիտո միապետին հոկտեմբերի 22-ին թագադրման արարողությանը։

Toyota Century-ն շքեղ մեքենա է, որը հիմնականում տեղափոխում է ունևոր ճապոնացիներին։ Այն գոյություն ունի 1960-ական թվականների վերջից։ Վերջին մոդելը արտադրվել է 2018 թվին։ Արտադրվել է ճիշտ ժամանակին, որովհետև այս տարվա Մայիսին Ճապոնիայում նշանակվեց նոր միապետ Նարուխիտո անունով։ Հենց նրա համար էր դա նախատեսված։ Մինչ այդ այն չէր արտադրվում։ Շուտով այն կհայտնվի։ Այն կծառայի իբրև կառավարական տոնական մեքենա և կտանի միապետ Նարուխիտոյին և նրա ընտանիքին՝ պաշտոնեական թագադրման արարողությանը մասնակցելու։ Այդ արարողությունը պլանավորված է անցկացնել հոկտեմբերի 22-ին, և թագադրմանը կմասնակցեն աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներ և առաջին դեմքեր։  Այնպես որ հատուկ մեքենան ճիշտ ժամանակին է։

Կաբրիոլետի մասին շատ բան հայտնի չէ։ Նրանում օգտագործված է Lexus LS600հ-ի 5 լիտրանոց V8 շարժիչը և էլեկտրական շարժիչը, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 425 ձիաուժ։ Կաբրիոլետի հետևի նստատեղերը ամրացված են 25 աստիճան անկյան տակ, որպեսզի միապետի ընտանիքը ավելի նկատելի լինի շքերթի ժամանակ։

Century կաբրիոլետը կլինի վերջին 30 տարիների առաջին նոր մեքենան Ճապոնիայի միապետի ընտանիքի համար։ Նախկինում այդ դերը կատարել է Rols-Royce Corniche III-ը, սակայն այն բավականին հնացել է, չնայած օգտագործվել է ընդամենը 2 անգամ։

Չինաստանոմ տեղի ունեցավ նոր "Honda" ավտոմեքենայի ց...
Հնեաբանները հայտնաբերել են "Եգիպտական Ատլանդիդայու...

Related Posts

 

Comments

No comments made yet. Be the first to submit a comment
Guest
16.12.2019