Փոշեկուլ VITEK VT-8109 ցիկլոն փոշուն հակառակ

VITEK VT-8109 փոշեկուլը 450 վատտ հզորությամբ, հագեցված է ֆիլտրերի սանդղաձև համակարգով, որի շնորհիվ քաշում է սպորներ, մոխիր, ծաղկափոշի, բակտերիաներ և փոշու միկրոսկոպիկ մասնիկներ՝ 0,3 միկրոնից սկսած։ Տվյալ մոդելի առավելություններից  պետք է առանզնացնել հզորության սահուն կարգավորիչ, որը տեղադրված է բռնակի վրա։ Սա թույլ է տալիս առանց ավելորդ ջանքերի վերահսկել ներծծման հզորությունը։ Փոշեկուլը ունի ունիվերսալ խոզանակ։ Փոխարկիչի միջոցով դուք հեշտությամբ կմաքրեք ինչպես գորգերը, այնպես էլ հատակը։ VT-8109 փոշեկուլի կոմպլեկտի մեջ մտնում են նաև տարբեր մակերեսներ մաքրելու գլխադիրներ․ դժվար հասանելի տեղերի գլխադիր, կահույք մաքրելու խոզանակ և փոշու համար գլխադիր։ Այս բոլորը   կօգնեն արդյունավետ և արագ մաքրմանը։ Պողպատե փողակը հեշտությամբ հարմարվում է ձեր հասակին։ Հինգմետրանոց լարը ապահովում է մինչև 7մ շառավղով տարածք։ Կորմուսի օպտիմալ չափը, լարի ավտոմատ հավաքումը, փոխադրման բռնակը լրացնում են VITEK VT-8109 փոշեկուլի հարմարավետ օգտագործումը։

LG -ն սկսել է վաճառել գլանափաթեթներով հեռուստացույ...
Նոր ռադիկալ համարձակ գույներ
 

Comments

No comments made yet. Be the first to submit a comment
Guest
16.12.2019